Անտարբերության վիրուսը Հայաստանում համաճարակ է դառնում, ստիպում է ընտելանալ մատուցվածի հետ։ Կարծես լինենք եղանակային տեսության կենտրոն։ Ցիկլոնների օտարաշունչ հոսքը անընդհատ փոխում է դեպքերի ընթացքը, ցրտից մինչև արևահարություն, արևելքից` արևմուտք։ Խառնել ենք իրար հյուսիս ու հարավ։
Գիշեր է։ Ժամը չորսը։ Չեմ կարողանում քնել։
Կարդում եմ և լսում լրահոսը։
Յություբ, Ֆեյսբուք, Ինստագրամ, Տելեգրամ, Տիկ տոկ։ Զիբիլ է։ Աջ ու ձախ։ Վերև, ներքև։
Ինչպես մարդու տեսակ մը կա` հիվանդ մարդու (անունը չգիտեմ, պիտի հոգեբանի մը հարցնեմ), այնպես էլ ժողովուրդ մը. ուրեմն մարդ կա, որ իր ձախորդության համար չի ուզում որևէ բան անել` դուրս գալու իր ձախողված վիճակեն, այլ դրա համար մեղադրում է մեկ ուրիշի:
Չորրորդ հարկի Ռազմիկը Ֆեյսբուքում ստատուս գրեց, որ սիրտը պամիդորով ձվածեղ ա ուզում։ Մի քանի րոպեից կինը խոհանոցից քոմենթ գրեց, որ տանը պամիդոր չկա։ Ռազմիկը պատասխանեց՝ երեխուն ուղարկի, թող առնի։
Ինչքան ասեն Աստված չկա՛, ավելի եմ հավատում,
Թեև չկա ոչ մի վկա, բայց էլի եմ հավատում,
Տիեզերքը հյուսող հրաշքն այնքան է վեհ ու գաղտնի,
Այնքան անդուռ, որ աներկբա վշտով լի եմ հավատում...
«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը...